Թրյուդոյի սիրուն աչքերին չխաբվեք։ Ահա ամբողջական պատմությունը․
1) Անցյալ տարի Կանադան միացավ Զենքի վաճառքի դաշնագրին (Arms Trade Treaty)։
2) Սրա մասնակիցները պետք է հաշվետու լինեն զենքի կամ դրա մասերի այն արտահանմանը, որը կարող է հումանիտար աղետ ստեղծել, վնասել խաղաղությանը և այլն։
3) Այնուամենայնիվ, Կանադան շարունակում է ավելացնել WESCAM-ի տեսախցիկների արտահանումը Թուրքիա, որը Բայրաքթարի ամենաէական մասն է։
4) Եթե 2016-ին արտահանումը 4 միլիոնի էր, ապա 2019-ին 150 միլիոնի կարգի էր։
5) Անցյալ տարվա հոկտեմբերին Կանադան միացավ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Թուրքիայի ռազմական էմբարգո սահմանելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և իրավիճակը ապակայունացման։
6) Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։
7) Ի պատասխան թուրք պաշտոնյաները սկսում են Օտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար։
8) Անձամբ Էրդողանը զանգահարում է և զրուցում է Թրյուդոյի հետ շեշտելով՝ “utmost importance to the import of the optics and surveillance systems from the Canadian firm Wescam [sic] for its military drones,”
9) Այս տարվա հունիսին Կանդայի կառավարությունը բացառության կարգով թույլատրում է WESCAM-ի արտադրանքի արտահանումը Թուրքիա, թեպետ էմբարգոն ուժի մեջ է։
10) Սրա պաշտոնական բացատրությունը մինչև հիմա չկա։
11) Արցախի՝ սեպտեմբերին սկսված պատերազմում ակնհայտ է դառնում, որ Բայրաքթարները կարևոր դերակատարում ունեն։
12) Հայկական ուժերի խոցված Բայրաքթարը արտադրվել էր սեպտեմբերին, այսինքն՝ հավանական է դառնում, որ անցյալ տարվա էմբարգոն շարունակվելու դեպքում Արցախի օդում այսօր Բայրաքթարներ կարող է այս քանակի չհայտնվեին։
13) Թուրքիան այս օպտիկան կիրառում է նաև այլ անօդաչու սարքերում։ Ընդհանուր առմամբ Թուրքիան անցյալ տարի ուներ մոտ հարյուր Բայրաքթար։ Դրանք նա կիրառում է շատ վայրերում՝ քրդական շրջաններում, Սիրիայում, Հս. Կիպրոսում, Միջերկրական ծովում, Լիբիայում։
14) Այնպես որ իր ամբողջ «ունեցվածքը» նա Ադրբեջան չէր տեղափոխի։
15) Հոկտեմբերի 5-ին ուրախացանք, որ Թրյուդոն կանգնեցրեց տեսախցիկների արտահանումը։
16) Սակայն փաստ է, որ էմբարգոյի ոչ լիարժեք կիրառումը, անհասկանալի պատճառով էմբարգոյի պայմաններում WESCAM-ի տեսախցիկների արտահանումը Թուրքիա հանգեցրեց նոր պատերազմի և հումանիտար ճգնաժամի։
17) Թրյուդոն կարող էր սա կանխել, բայց հակառակը՝ նպաստել է։ Համաձայն Զենքի առևտրի դաշնագրի՝ վաճառելուց առաջ պետք է վստահ լինի, որ իր զենքը չի օգտագործվելու դաշնագրին հակասող նպատակներով։
18) Այնուամենայնիվ, փաստերը խոսում են, որ Կանադայի կողմից այդ տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը։ Ավելին՝ Բայրաքթարների կադրերը Ադրբեջանում ցուցադրվում են մեծ էկրաններին, պաշտոնապես հիմնականում դրանք են ցուցադրվում՝ դառնալով պատերազմի ագիտացիայի առանցքը։
19) Վստահ եմ, որ Կանդայում համապատասխան հետաքննություններ կլինեն։
20) Չեմ բացառում, որ Կովիդն ու տնտեսական անկումն էլ են գործոն հանդիսացել վաճառքի շուրջ բանակցություններում։
21) Նաև չեմ բացառում կոռուպցիան։
22) Սակայն ինձ այս ամենը ավելի քիչ է հետաքրքրում, Թրյուդոյին դատելուց էլ այս պահին մեզ օգուտ չի լինի։
23) Սակայն Կանադան մեզ շատ պարտք է մնում։ Սա դասագրքերի մեջ կարող է մտնել որպես մի սկանդալ, թե ինչպես հնարավոր էր կանխել տարածաշրջանային պատերազմ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկել, ու միակ մարդը, որ սա չարեց, Թրյուդոն է։
24) Սխալներ գտնելը հեշտ է, ուղղելը՝ դժվար։ Ու այս սխալը ուղղելու միակ ակնկալիքը Կանադայի կողմից Արցախի ճանաչումն է։
25) Սա մեր դիվանագետների, Կանադայի մեր համայնքի ու բարեկամների դժվար և հետևողական աշխատանքի արդյունք միայն կարող է լինել։
26) Ես կանադացիների արժեհամակարգը և ինստիտուտները չգիտեմ, բայց մեղավորության զգացում հաստատ ունեն, ու այն պետք է առավել փաստարկված դարձնել ու տանել պոզիտիվ հունով։
27) Ցավոք, Բելառուսը նշածս դաշնագիրը չի ստորագրել, իսկ Իսրայելը և Թուրքիան ստորագրել, բայց չեն վավերացրել։ Ի դեպ, մենք էլ չենք ստորագրել։
Պետքական հղումները.
Էմբարգոյի ու WESCAM տեսախցիկի վերաբերյալ հիմնական հաշվետվությունը՝ այստեղ,
Դրոնների քանակի վերաբերյալ հաշվետվությունը՝ այստեղ,
Զենքի վաճառքի դաշնագրի պաշտոնական էջը՝ այստեղ։
Աշոտ Խուրշուդյանի էջից:
Տրյուդոյի սիրուն աչքերին չխափնվեք։ Ահա ամբողջական պատմությունը։
1/ Անցյալ տարի Կանադան միացավ Զենքի վաճառքի դաշնագրին…Опубликовано Աշոտ Խուրշուդյան Воскресенье, 1 ноября 2020 г.