Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց. այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը
Advertisement 1000 x 90

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց. այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց: Այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ հիվանդանոցը: Քրիստոսի հետևորդ ազգը թող շարունակի հավատքով աղոթել ու դեռ շատ նշաններ կտեսնի: Նրանց երկրաշարժի մասին էլ չեմ ասում: Բայց խնդրում եմ ձեզ, հավատարիմ մնացեք միայն Քրիստոսին: Ես տեսնում եմ ձեզանից ոմանք մի օր հավատքից են խոսում, մի օր էքստրասենսների գուշակություններ տարածում: Մի արեք: Դրանց մասին գրված է, որ գարշելի են Աստծու առաջ: Ոմանք կարմիր թել են կապում ձեռքերին, ոմանք չգիտեմ ինչեր: Մի արեք, սրանք կախարդություն ու սնահավատություն են: Քրիստոսի սերը չէք ավելացնի ոչ նման բաներով, ոչ էլ որևէ մեկի կործանման վրա հրճվելով: Մարդկությունը մեծ ողբերգություն է ապրում անհավատության, մեղքի ու Քրիստոսին չճանաչելու պատճառով: Ինչ անե՞լ: Մինչ մեր բանակը քաջաբար իր առաքելությունն է իրականացնում, թող Քրիստոնյա ժողովուրդը հավատքով շարունակի աղոթել, ծոմ պահել, ու համբերության մեջ կտեսնի ավելի շատ Աստծու նշաններ: Քրիստոսն իրական է, իրեն միայն հավատարիմ մնացեք: Եթե կասկածում էք, գոնե նշաններին նայեք:

Մի քանի օր առաջ նրանք խփեցին մեր հիվանդանոցին, որը վնասվեց, բայց կանգուն մնաց: Այսօր հիմնովին այրվեց նրանց շատ ավելի մեծ…

Опубликовано Armen Hareyan Воскресенье, 1 ноября 2020 г.



Նման նյութեր