«Պատերազմի ողնաշարը լոգիստիկան է. էդ պահին վճռորոշ է դառնում «քուչում մեծացած» տղեքի դերը»
Advertisement 1000 x 90

«Պատերազմի ողնաշարը լոգիստիկան է. էդ պահին վճռորոշ է դառնում «քուչում մեծացած» տղեքի դերը»

Պատերազմի ողնաշարը լոգիստիկան է։ Լոգիստիկան բարձր մակարդակով կկազմակերպես մեծ հավանականությամբ կհաղթես։

Լոգիստիկան լինի կամավորների հավաքած քաղցրավենիքը հասցնել առաջնագիծ, թե հրթիռներ ու հաուբիցի արկերը երկիր բերելու ու անհրաժեշտ վայր տանելու տեսքով, պիտի շվեյցարական ժամացույցի մեխանիզմի պես անխափան լինի։ Այո, դրա համար լավ զարգացած ճանապարհային ենթակառուցվածք է պետք։

Երբ պատերազմը երկարում է, իսկ մեր դեպքում դա սպասելի էր, ներքին պաշարները հընթացս համալրելու կարիք է լինում, ու էդ պահին վճռորոշ է դառնում «քուչում մեծացած» տղեքի դերը։

Որովհետև Ռուսաստանից, Եվրոպայից ու այլ տեղերից պահանջվածը արագ բերելու համար քյառթու բազար անող պիտի լինես, որովհետև ընտեղ իրենց չի հետաքրքրելու դու դեմոկրատ երկրի ժողովրդավար պաշտոնյա ես, թե բռնապետական երկրի ռեժիմի սպասավոր, իրենց չի հետաքրքրելու քո Սորբոնի դիպլոմն ու վարդագույն փողկապը, քո կուսակցական պատկանելիությունը, որովհետև շատ դեպքերում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքը արագ բերելու համար պետք է լինելու օրենքն ու բյուրոկրատիան շրջանցել, կարողանալ բազար անել ու պայմանավորվել։

Էս հարցում կարող էր օգնել հանցագործ աշխարհը` հին ու բարի քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը, որոնք օրենքը շրջանցելու ու ինչ-որ բան ճարելու հարցերում ցանկացած պետական պաշտոնյային ծալած ունեն, ու հետևաբար պետք չէր ժամանակին իրենց դեմ որս սկսել։

Վերադառնանք ճանապարհային ենթակառուցվածքներին։ Դե մեծ հաշվով ստեղ գլուխ գովելու պատճառ չունենք։ Իսկ ի՞նչ է կարելի անել։ Այո, կրկին լավ բազար անող մեկը կարող է ամենագնաց մեքենաների վարորդների խմբերի ու թիմերի հետ պայմանավորվի, որովհետև երբ բռնագրավում ես մարդու գույքը, մի հատ էլ պիտի վարորդ ճարես, սպասարկես մեքենան, իսկ հակառակ պարագայում կարող ես A և B կետերի հասցեները տալ վարորդին, ու որոշակիորեն բեռդ թեթևացնել։

Պատերազմը ճգնաժամ է, ու ուժերի ու հնարավորությունների գերլարում ու գերակատարում է պետք հաղթելու համար։

Ռոբերտ Է. Նազարյանի էջից:

Պատերազմի ողնաշարը լոգիստիկան է։ Լոգիստիկան բարձր մակարդակով կկազմակերպես մեծ հավանականությամբ կհաղթես։

Լոգիստիկան…

Опубликовано Ռոբերտ Է. Նազարյան Понедельник, 2 ноября 2020 г.



Նման նյութեր