Երևանում 44-ամյա վարորդը Nissan March-ով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 3 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում 44-ամյա վարորդը Nissan March-ով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 3 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի դիմաց գտնվող կանգառում, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Վարսենիկ Ճաղարյանը իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Հովիկ Հարությունյանն ու Պարույր Մելքոնյանը։

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com