«Մեր հաջողությունը, հաղթանակը, խնդրի կատարումն Արցախում առաջին հերթին կախված է մեկ բանից՝ մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ իրական համախմբվելուց և եղած ռեսուրսները մեկ նպատակի ծառայեցնելուց»
Advertisement 1000 x 90

«Մեր հաջողությունը, հաղթանակը, խնդրի կատարումն Արցախում առաջին հերթին կախված է մեկ բանից՝ մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ իրական համախմբվելուց և եղած ռեսուրսները մեկ նպատակի ծառայեցնելուց»

Թշնամու տեղը, ուղղությունը հայտնի է, ով իր համար անելիք է տեսնում՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբերի տեղը բոլորին է հայտնի։

Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ․ դրանք մեկ է՝ մի փուլում դեռ կքննարկվի, ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չի։

Այն մարդիկ, խմբերը, որոնք անընդհատ շեղում են երկիրը հիմնական օրակարգից՝ մեզ հրում այլ դաշտ, ըստ էության մեր ընդհանուր շահերի դեմ են աշխատում։ Նրանցով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները։

Դա վերաբերվում է դաշտի բոլոր դերակատարներին, այդ թվում նրանց, ովքեր ներկայացնում են իշխանությունը կամ ասոցացվում նրա հետ, սակայն նրանց հայտարարություններն ու քայլերը մեծ թվով հարցադրումներ են առաջացնում։

Ասելիքս հետևյալն է՝ մեր հաջողությունը, հաղթանակը, խնդրի կատարումն Արցախում առաջին հերթին կախված է մեկ բանից՝ մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ իրական համախմբվելուց և եղած ռեսուրսները մեկ նպատակի ծառայեցնելուց։ Հակառակի մասին կամ դրա հետևանքների մասին չեմ ուզում մտածեմ։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Թշնամու տեղը, ուղղությունը հայտնի է, ով իր համար անելիք է տեսնում՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբերի տեղը բոլորին է…

Опубликовано Tigran Abrahamyan Пятница, 6 ноября 2020 г.



Նման նյութեր