Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համոզված է, որ կորոնավիճակագրության թվերը Վրաստանում արհեստականորեն ուռճացվում են իշխանությունների կողմից, որպեսզի երկիրը բերեն լոքդաունի եւ ժողովրդին թույլ չտան հետընտրական բողոքի ցույցեր անցկացնել։
Այս մասին Սահակաշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, հավելելով, որ բուժ-սանիտարական բոլոր ցուցումները կապված կորոնավիրուսի հետ հարկ է խստորեն պահպանել։