
Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները Արցախ կարող են մեկնել բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։
«Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։ Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները»,-ասված է հաղորդագրությունում: