Երաժիշտ, պրոդյուսեր Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թքա´ծ ունեմ էս կեղտոտ ու զզվելի քաղաքական խաղերի վրա!!! Սրանք ո՞վ են, որ մեզ ԲԱԺԱՆԵՆ!!!!!!
Ինչի սրանք էի՞ն մեզ ՄԻԱՎՈՐԵԼ!!!
Ոչինչ մի արեք! հանգստացեք!
Մենք ՀԵՐՈՍՆԵՐ ունենք դիմավորելու!!!
Մենք, բացի մեր հորից ու մորից, ՀԵՐԵՐ Ու ՄԵՐԵՐ ունենք պահելու!!
Մի արեք ժողովուրդ… մի ոգևորվեք ոչ մի քաղաքական կոչից!! ՈՉ ՄԻ ԿՈՂՄԻ!!
Ջնջե´ք բոլոր են լրատվականներին, որոնք փորձում են մեր ուղեղները մաքսիմալ ձեռնտու վաճառել!!
Ջնջեք նրանց, ովքեր, առանց վարանելու, մեր մեջի “կեղտը” ուղիղ եթերով ցույց են տալիս ամբողջ աշխարհին, որ բոլորը մեզ հիշեն ոչ թե ՀԵՐՈՍ, այլ գող ու ավազակ..
Մի թույլ տվեք մեզ թունավորեն… խնդրում եմ…
Խոնարհվում եմ մեր ԶԻՆՎՈՐԻ առաջ..
Խոնարհվում եմ մեր սփյուռքի առաջ..
Խոնարհվում եմ օր ու գիշեր իրենց “պադյեզդի” դեմը զինվորի համար հաց ու ջուր հավաքող անչափահասների առաջ..
Խնդրում եմ… Պահեք ձեզ մեր ընկած ՏՂԵՐՔԻՆ արժանի..