«Այսօր ընտրությունը հետևյալն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Այսօր ընտրությունը հետևյալն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որևէ կրակոցի կմտնեն Քարվաճառ, կմտնեն Դադիվանք, կվերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։

Առանց մեկ կրակոցի կանցնեն Մռավի անառիկ լեռներով, որոնք պահել ենք 26 տարի։

Փաշինյանը խաբելով զավթեց իշխանությունը, խաբելով ու պետական համակարգը քանդելով պահեց իշխանությունը, խաբելով քայքայեց Հայաստանի պաշտպանունակությունը, խաբելով (ու բոլորից թաքուն) Արցախը հանձնելու թուղթ ստորագրեց, հիմա էլ փորձում է խաբելով և արյունով պահել իշխանությունը, որպեսզի որևէ բան չխանգարի իր ստորագրած խայտառակ կապիտուլյացիան իրականություն դարձնել։

Նույնիսկ եթե Փաշինյանը որևէ մեղք չունենար այս ամենում, ապա այդպիսի թուղթ ստորագրելուց հետո պետք է գլխիկոր հեռանար։

Վերջին 3 օրը երկրի ղեկավարը ՓԱԽԱԾ է։ Վախենում է իր աշխատավայր գնալ։ Ասում են՝ ռազմական դրություն է, բայց փաստորեն ռազմական դրության պայմաններում երկրի ղեկավարը ԴԱՍԱԼՔԵԼ է։

Դասալքել է ու փորձում է «հներ ու նորեր» կեղծ թեզով Հայաստանն էլ քանդել։ Հայտնի ֆիլմի «խելագար թագավորի» պես պատրաստ է պայթացնել երկիրը, միայն թե ինքն ու իր ազգականները, մերձավորները շարունակեն «պարգևավճարներ» ստանել։

Այո, մի ապշեք, նույնիսկ այս օրերին Ղարաբաղը հանձնող թիմը պարգևավճարներ է ստանում!!!

Այսօր ընտրությունը հետևյալն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ։

Այսօր Նիկոլին պաշտպանողը պաշտպանում է պետական հանցագործի, դավաճանի, պաշտպանում է հազարավոր կյանքեր խլած մարդասպանի, Հայաստանի ինքնիշխանությունը զրոյացնող ստահակի։

Այսօր Նիկոլի հեռացում պահանջողը՝ անկախ իր քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, անկախ իր ճաշակներից, պաշտպանում է Հայաստանի ապագա ունենալու իրավունքը, մեր երեխաների Հայաստանում ապրելու իրավունքը։

Մեր պատմության մեջ նիկոլներ շատ են եղել, բայց եղել են նաև հայրենասերներ, որոնք չնայած ամեն ինչի երկիրը ամեն գնով պահել են։

Այսօր Հայաստանի 28 տարվա ամենակարևոր ընտրության օրն է։

Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որևէ…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Вторник, 10 ноября 2020 г.



Նման նյութեր