Այս ղազագրով ոչ միայն Արցախն է հանձնված, այլ Հայաստանի ողնաշարը․ Սյունիքը տկլորացրած, մաշկած գցված է թուրքական երախը։ Նախ ով է թույլ տվել առանց ՀՀ քաղաքացիների համաձայնության Մեղրին դարձնել բանակցությունների առարկա՝ վերածելով թուրքի ոտի կոխանի։ Զարտուղի ճանապարհով Մեղրի՞ եք տալիս, որի համար հոկտեմբերի 27-ին պետության գլուխը կտրեցին ու մինչև օրս ազգովի մնացինք փլուզված պետության ավերակների տակ։
Գոնե ընկալո՞ւմ եք՝ ինչի տակ է դրված Հայաստանի ստորագրությունը, գիտե՞ք, որ հօդս է ցնդում Գորիս-Կապան մայրուղին՝ Կուբաթլուն իր հետ տանում է ամբողջ ճանապարհի անցանելիությունը, իսկ նրա 20 կմ-ը լրիվ անցնում է թուրքի կողերին քսվելով։ Ձորի մեջ խրված Կապանը չի կարող ապրել, եթե քաղաքի քամակն այնպես եք բացել, որ անգամ պարսատիկով կարելի է մի օրում հայաթափել։ Սյունի՞քն եք դատարկում ու էլի զարտուղի ճանապարհո՞վ։ Սյունիքի հետ խա՞ղ եք անում։ Մի հատ ձգեք ձեզ, հենց հիմա հետ կանչեք էդ հայրենադավ թուղթը և ծամեք, քանի դեռ ժողովուրդը հում-հում չի կերել ձեզ։
Վարդ Սիմոնյանի էջից:
Այս ղազագրով ոչ միայն Արցախն է հանձնված, այլ Հայաստանի ողնաշարը․ Սյունիքը տկլորացրած, մաշկած գցված է թուրքական երախը։…
Опубликовано Vard Simonyan Среда, 11 ноября 2020 г.