Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ
Advertisement 1000 x 90

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Քիչ առաջ Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ: Նա այժմ կուղևորվի այնտեղ և շուտով կվերադառնա»,- նշեց Մանուկյանը:

17 կուսակցություն հանրահավաք է հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

Նշված կուսակցություններն են` «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Լիլիթ Դեմուրյան