![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/11/image_750x_5fac0395d7650.jpg)
ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։
Չնայած, որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։
Հ.Գ. Թշնամու տիրապետության տակ է մնացել նաև նրա երիտասարդ տղայի գերեզմանը։ Պատերազմ՝ ատում եմ քեզ…