Լևոն Տեր Պետրոսյանը 75 տարեկան է։
Այս տարիքում մարդկանց թույլատրված է ապրել և վայելել իրենց հանգստությունը։ Չնայած աշխարհում շատ են տարեց առաջնորդները։ ԱՄՆ հեռացող նախագահ Թրամփը 75 է, իսկ նորընտիր Բայդենը, որ պատրաստվում է առաջիկա 4 տարին նախագահել երկիրը՝ 77 է։
Եվ պրոբլեմատիկան, կամ եթե կուզեք՝ ողբերգությունը նրա մեջ է, որ վերջին 30 տարվա ընթացքում մենք չունեցանք երկրորդ Լևոն Տեր Պետրոսյանը։
Չունեցանք ոչ թե ինտելեկտի համադրման առումով, թեև այստեղ էլ համեմատելու բան չկա։ Չունեցանք, որովհետև չեղավ երկրորդը , որը կունենար նույնչափ քաղաքական իրատեսություն և համարձակություն։ Չեղավ մեկ ուրիշը, որը կհամարձակվեր իր քաղաքական վարկանիշը վտանգել ի շահ պետության։ Մեր ցավի հիմքում անկեղծության և սթափության պակասն է։ Ինչ ասես ունեցանք, մինչև հայտնի ֆոտոսեսիաներն ու պոպուլիզմը , բայց քաղաքական խոսք չունեցանք։
Եվ դրանով է պայմանավորված, որ քաղաքականապես հասուն հանրույթի մի ստվար հատված, այսօր իր հայացքն ուղղել է դեպի Լևոն Տեր Պետրոսյանը։
Արմեն Մելիքյանի էջից:
Լևոն Տեր Պետրոսյանը 75 տարեկան է։
Այս տարիքում մարդկանց թույլատրված է ապրել և վայելել իրենց հանգստությունը։ Չնայած…Опубликовано Armen Meliqyan Суббота, 14 ноября 2020 г.