ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի Facebook-յան գրառումը. «Հարգելի լրագրողներ, անկեղծորեն ողջունում եմ ձեր միասնականությունը՝ բոյկոտով ձեր գործընկերոջը սատարելու ակցիան:
Երևի ես էլ, որպես լրագրող, չուզենալով հանդերձ, /ինչպես ձեզանից շատերը/, միանայի այդ նախաձեռնությանը՝ ոլորտի ստորագրության պատիվն ու միասնականությունը պահելու համար: Բայց եթե ձեզնից շատերի համար բայկոտը գործընկերոջը սատարելու ակցիա էր, ապա նմախաձեռնողների համար /նրանց նույնպես հրավիրել էի/, բոյկոտը այդ միջադեպի իրական պատկերը, եղելությունը հրապարակայնացնելուց և հրապարակավ միասին քննարկելուց խուսափելու միջոց էր:
Ինչևէ՝ ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հանցագործը, տգետը, մաֆիոզը և պառլամենտական մշակույթի հետ կապ չունեցող որևէ մեկը պետք է տեղ չունենա ԱԺ-ում, ինչպես նաև՝ ճղճիմ և նենգ պատվերներ կատարողը, տգետը, պատգամավորին հայհոյող փողոցի խուլիգանը նույնպես չպետք է կարողանա մուտք գործել ԱԺ պատերից ներս:
Մնացեք միասնական և խաղաղությամբ»: