Երևանում թալանել են Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Արմենիա» ավիաընկերության գրասենյակը։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Երեկ` նոյեմբերի 15-ին, ժամը 10։41-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը կամ անձինք մեկ օր առաջ` երեկոյան, հարմարեցված բանալիով մուտք են գործել գրասենյակ և չհրկիզվող պահարանից խոշոր գումար են գողացել»,–ասացին ոստիկանությունից` հավելելով, որ ահազանգողը եղել է ընկերության փոխտնօրենը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և փորձաքրեագետները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։