«Շուշիում վերջին անգամ եղել եմ անցյալ տարի Գոհար տիկնոջ մզկիթի վերականգման ծրագրի աշխատանքների շրջանակներում»
Advertisement 1000 x 90

«Շուշիում վերջին անգամ եղել եմ անցյալ տարի Գոհար տիկնոջ մզկիթի վերականգման ծրագրի աշխատանքների շրջանակներում»

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.

Շուշիում վերջին անգամ եղել եմ անցյալ տարի Գոհար տիկնոջ մզկիթի վերականգման ծրագրի աշխատանքների շրջանակներում։

Շուշին ծայրից ծայր ճանաչող

Էլբակեան Էդգար ն առաջարկեց՝ «Ոսկանյան ջան, գնա՞նք, մյուս մզկիթները նայենք»։ Չէի կարող հրաժարվել նման գայթակղիչ առաջարկից։ Գնացինք, չնայած նման «արշավի» համար կոշիկներս ամենևին հարմար չէին։

Մզկիթներից մեկի ճանապարհն իրոք դժվարանցանելի էր, սայթաքեցի, մի կերպ ինձ ոտքերիս վրա պահելով, մի պահ մտածեցի՝ «դե, հաջորդ այցիս ավելի հարմար կոշիկներով կգամ, կնայեմ», բայց Էդգարը համառեց՝ «ախր, շատ հետաքրքիր ա, Ոսկանյան ջան, մի հատ նայես, կարծիքդ ասես»։ Գնացինք․․․

Հիմա եկել եմ ասելու՝ «Էդգար ջան, ցավդ տանեմ, որ այն ժամանակ համառեցիր և ինձ ծանոթացրեցիր Շուշիի պես գունեղ և չքնաղ քաղաքի հրաշալիքներից ևս մեկին»:

#հավերժականՀայաստանը

Շուշիում վերջին անգամ եղել եմ անցյալ տարի Գոհար տիկնոջ մզկիթի վերականգման ծրագրի աշխատանքների շրջանակներում։

Շուշին…

Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 16 ноября 2020 г.



Նման նյութեր