«Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը». Կարեն Բեքարյան
Advertisement 1000 x 90

«Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը». Կարեն Բեքարյան

Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը:

Գասպարյանը նշում է թե երբ և քանի անգամ է զեկուցել իրավիճակը, և քանի անգամ նախազգուշացրել սպասվող աղետի վերաբերյալ: Եվ ԳՇ պետի ներկայացմամբ` այդ ամենի վերաբերյալ պատկերը տվել է դեռ պատերազմից ամիսներ առաջ:

Հիմա փորձեք հիշել Նիկոլի պահվածքն ու քայլերը ժամանակային նույն միջակայքում, հիշեք նաև՝ անամոթաբար դեռևս Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ելույթներն այդ ժամանակային միջակայքում (պատերազմի օրերը ներառյալ): Պատկերի ամբողջության համար` գումարեք Արծրունի ելույթները:

Հիշու՞մ եք:

Այս ամենը հիշելուց հետո, մի քանի հարց տվեք ինքներդ Ձեզ: Հարցերն իհարկե անհամար են, բայց գոնե մի քանիսը` հիմա տվեք:

  1. ԳՇ պետն ի՞նչ խորհուրդ է տվել կապված ռազմավարական դաշնակցին դիմելու հարցի հետ: Քանի՞ անգամ է այդ խորհուրդը տվել, ո՞ր ընթացակարգով (ընթացակարգերով) դիմելու խորհուրդ է տվել ու ի՞նչ ժամանակացույցով: Ինչու՞ է նա «նրբորեն» շրջանցում այս թեման:
  2. ԳՇ պետն այսօր ի՞նչ խնդիր էր լուծում իր ուղերձով: Հանրությանը պատկե՞ր տալու: Նիկոլի՞ն փրկելու: Ինքն իրե՞ն փրկելու: Գուցե ինքն իրեն ու Նիկոլին միաժամանա՞կ:
  3. ԳՇ պետը չ՞ի գիտակցում, որ Նիկոլի ժամ ավել մնալը, զրկում է մեր երկիրն առանց պատերազմի վերսկսման` գոնե որևէ կերպ փաստաթղթով նախատեսված իրավիճակը բարելավելու հնարավորությունից: Չի՞ գիտակցում, թե՞ ինքն իրեն և (կամ) Նիկոլին փրկելն ավելի կարևոր է: Եվ ինչպե՞ս նրան բնորոշել վերջին դեպքում:
  4. Ի՞նչ հուշեցին Ձեզ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ուղերձը և ուղերձի ընտրված ժամանակը:
  5. Ինչու՞ երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը միայն երեկ հրաժարական տվեց, և որքա՞ն է պատրաստվում լռել և ի՞նչ նպատակով է լռում:
  6. Շուշին Ձեր համար էլ է՞ դժգույն քաղաք, իսկ միգուցե՞ ողջ Արցախն է դժգույն կամ ողջ Հայաստա՞նը:
  7. «Իմ քայլը» կամ ՔՊ-ն` դահի՞ճ է, պատմությու՞ն, թե՞ անեծք: Ի՞նչ է հիմա ու ի՞նչ է դառնալու շատ մոտ ապագայում:

Եթե հարցերը կամ դրանց պատասխանելու ինքնուրույն փորձերը Ձեզ հոգնեցրին` բացեք Նիկոլի որևէ գրառում և «լայք» դրեք, եթե անգամ արդեն դրել եք` կապ չունի, հայտնագործեք տարբերակը ևս մի քանիսը դնելու: Դա սեփական ուղեղն անջատած պահելու լավագույն տարբերակն է:

Իսկ եթե Ձեզ հուզում է հայրենիքը, ավելի ճիշտ` եթե համարում եք, որ ունեք հայրենիք, սակայն դեռ որևէ կերպ Ձեր ձայնը դեռ չեք բարձրացրել, հիշեք.

Նիկոլը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը,

Համազգային խայտառակության նորացված ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օրից քիչ:

Կարեն Բեքարյանի էջից:

Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը:

Գասպարյանը նշում է թե երբ և քանի անգամ է զեկուցել իրավիճակը, և…

Опубликовано Karen Bekaryan Вторник, 17 ноября 2020 г.



Նման նյութեր