«Սյունիքը՝ սա է լեռնային այն փրկության կղզին». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Սյունիքը՝ սա է լեռնային այն փրկության կղզին». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքում գրել է.

«Սյունիքը՝ սա է աշխարհագրական այն հյուսվածքը, որով անխափան հոսող Հայաստանի կենսական ավիշը պետք է ապահովի ցավալիորեն կրկին սաղմնային վիճակ ետ շպրտված մեր Հայրենիքի վերածնունդը և ամրացումը։

Սյունիքը՝ սա է լեռնային այն փրկության կղզին, որին խարսխված, Հայաստանի ցավալիորեն խոցված, բայց չխորտակված նավատորմիղը նորոգությունից հետո պետք է սկսի իր հաղթական նավարկությունը մեր Հայրենիքի արշիպելագում։

Սյունիքն է Հայաստանի վերածննդի Ալֆան և Օմեգան, Սյունիքն է մեր Հայրենիքի վերածննդի աշխարհագրական աստվածը»։

#հավերժականՀայաստանը

Սյունիքը՝ սա է աշխարհագրական այն հյուսվածքը, որով անխափան հոսող Հայաստանի կենսական ավիշը պետք է ապահովի ցավալիորեն կրկին…

Опубликовано Vardan Voskanyan Четверг, 19 ноября 2020 г.



Նման նյութեր