«Դուք եկաք իշխանության ատել սովորեցնելով… Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»
Advertisement 1000 x 90

«Դուք եկաք իշխանության ատել սովորեցնելով… Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլը հրաժարական չի գրի` որովհետև սարսափում ա իշխանությունը կորցնելուց:

Իմքայլականները նրան չեն հանի` որովհետև սարսափում են Նիկոլից:

Ազգը կշարունակի պառակտված մնալ:

Մենք ավելի շատ կզզվենք իրարից:

#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք… կարող եմ շարունակել անվերջ…

…ու մի օր կկորցնենք և Հայաստանը:

Պարոն Վարչապետ` մի սարսափեք, գնացեք` և հայերը կդադարեն ատել իրար:

Տիկնայք և պարոնայք իմքայլականներ` մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից` և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:

Դուք եկաք իշխանության ատել սովորեցնելով…

Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը:

Նիկոլը հրաժարական չի գրի` որովհետև սարսափում ա իշխանությունը կորցնելուց:
Իմքայլականները նրան չեն հանի` որովհետև…

Опубликовано Mher Mkrtchyan Воскресенье, 22 ноября 2020 г.



Նման նյութեր