«Էրիկ Խաչատրյանն է, երեկ թշնամու կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Էրիկ Խաչատրյանն է, երեկ թշնամու կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.

«Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք թշնամու կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։

Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։

Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։

Էրիկը կռվել է Ջաբրաիլում։

Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։

Պարզ չէ անգամ այս տեսանյութը երբ է արվել։

Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։

Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։

Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։

Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»։

Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։

Խոսեցի Էրիկի…

Опубликовано Naira Zohrabyan Воскресенье, 22 ноября 2020 г.