Aysor.am-ը գրում է. 21-րդ դարի պատերազմն առանձնանում է ոչ միայն զինատեսակներով ու մարտավարությամբ, այլև՝ սոցհարթակում տարածվող, կարելի է ասել, հոգեբանական բռնությամբ: Պարտվելու ու բնակավայրդ կորցնելու զգացողությանը զուգահեռ հաճախ ստիպված ես լինում տեսնել, թե ինչպես է թշնամին ավիրում տունդ…
Ադրբեջանցիները համացանցում տեսանյութ են տարածել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Իշխանաձոր գյուղի տներից մեկում խառնաշփոթ ստեղծել: Aysor.am-ը տեղեկացավ, որ տունը պատկանում է ԱԱԾ Սահմանապահ զորքերի փոխգնդապետ Վահագն, և Արցախի ջրային տնտեսության աշխատակից Էլվիրա Առաքելյաններին:
«Հարազատներս ավելի շուտ էին գտել տեսանյութը, բայց ինձ չէին ուզում ցույց տալ: Ես էլ համացանցից չէի օգտվում: Նոր եմ վերադարձել Արցախից, բացեցի ֆեյսբուքի էջս և առաջին մի քանի մեսիջները հենց տեսանյութի մասին էին… Ես Գյումրիից եմ: Հայրս ջութակահար է, մայրս՝ դաշնակահար: Բայց կյանքը հավես անակնկալներ է մատուցում. հայրս հիմա ԱԱԾ ՍԶ փոխգնդապետ է, իսկ մայրս աշխատում է (գուցե արդեն աշխատում էր) Արցախի ջրային տնտեսությունում: Հենց աշխատանքի բերումով էլ ընտանիքս Գյումրիից տեղափոխվել էր Արցախ` Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ», – մեզ հետ զրույցում մանրամասնեց ընտանիքի որդին՝ Թովմաս Առաքելյանն, ում լուսանկարը նույնպես դարձել էր տեսանյութի «հերոսների» թիրախը:
Ամբողջությամբ՝ aysor.am