Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից.
«Վերջին օրերին հենց Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած բազմաթիվ պաշտոնյաներ, գեներալներ ու գործիչներ, ԱԱԾ տնօրեններ վարչապետի կողմից կատարված տասնյակ հանցագործությունների մասին հաղորդումներ են տվել, որոնց որևէ կերպ Իմ քայլը դաշինքը չի անդրադարձել…
Ավելին, խայտառակ ձախողումներից հետո Փաշինյանը ոչ միայն չի հեռանում, այլև միասնության, միմյանց թև ու թիկունք լինելու ճանապարհային քարտեզ է խզբզում…
Այդքանից հետո, կոլապսի ենթարկված քաղաքական և տնտեսական կյանքը վերակառուցելու փոխարեն, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց է սկսել…
Որովհետև ինչ արել՝ մարսել է, մարսել է բացառիկ լկտիությամբ, մանիպուլիացիաներով, մեղքեր հորինելով, մեղավորներ նշանակելով…
Որովհետև, չունենալով ոչ մի առաջընթաց որևէ ոլորտում, բամբասանքների ու բանսարկությունների, բացառիկ լկտիությամբ ամպագոռգոռ բառեր արտանետելու շնորհիվ միշտ խուսափել է պատասխանատվությունից…
Այդ մարդու համար որևէ սահման փաստորեն գոյություն չունի, որովհետև վստահ է, որ սև ու սպիտակի բաժանելով, լկտիաբար իրար դեմ մարդկանց հանելով հարատևելու է…
Սրած բզի մասին հայտնի խոսք կա, հիշիր…
Ու չկարծես, որ քո պրիմիտիվ մանիպուլիացիաներով երկար ձգելու ես, չի լինելու էդպես…
Ընդդիմությանը կոչ եմ անում՝ մի քանի ամիս ոչ մի հրաժարական մի պահանջեք…
Սեփական ստերի ու մանիպուլիացիայի շրջապտույտում կոչնչանա այդ մարդը…
Գոնե չի հասկանում, որ իշխանությունից անցնցում հեռանալը իր միակ փրկօղակն է…»
Վերջին օրերին հենց Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած բազմաթիվ պաշտոնյաներ, գեներալներ ու գործիչներ, ԱԱԾ տնօրեններ վարչապետի…
Опубликовано Варужаном Бабаджаняном Вторник, 24 ноября 2020 г.