Նոյեմբեր ամսվա առաջին օրերին այցելեցի հայաստանյան բանկերից մեկը՝ սոցփաթեթիս հաշվեհամարին կուտակված գումարը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» փոխանցելու համար։ Բանկի աշխատակցուհին ինձ բառացիորեն ասաց, որ իրենք «ներքին հրաման ունեն», ըստ որի սոցփաթեթների հաշվեհամարին կուտակված գումարները կարող են փոխանցել ՄԻԱՅՆ «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Զարմանքս ու վրդովմունքս արտահայտելով այդ «ներքին հրամանի» փաստի առթիվ, այնուամենայնիվ որոշեցի գումարս փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին» ու հեռացա։
Անցավ 15 օր և մենք բոլորս իմացանք, որ հայ ժողովրդի կողմից «Հայաստան համահայկական հիմնադրամի» հաշվին կոպեկ-կոպեկ հավաքված գումարի շուրջ 70 տոկոսը փոխանցվել է կառավարությանը։
Այժմ արդեն ամեն ինչ պարզ է… Եզրակացությունները ու հետևությունները թողնում եմ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ։
Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից:
Նոյեմբեր ամսվա առաջին օրերին այցելեցի հայաստանյան բանկերից մեկը՝ սոցփաթեթիս հաշվեհամարին կուտակված գումարը…
Опубликовано Ashot Simonyan Четверг, 26 ноября 2020 г.