Մինչև տարեվերջ Samsung-ը որոշել է բյուջետային հատվածը լրացնել միանգամից երկու սմարթֆոնով` 5000 մԱ / ժամ մարտկոցով։ Բայց դրանք վաճառքում կհայտնվեն միայն 2021 թվականին:
Galaxy A12-ն ունի 6,5 դյույմանոց դիսփլեյ՝ HD + բանաձևով, պլաստիկ պատյան և կողքի վրա մատնահետքի սկաներ: Այն նաև ունի միանգամից չորս տեսախցիկ. հիմնականը 48 մեգապիքսել է, լայնանկյունը՝ 5 մեգապիքսել և, բացի այդ, առանձին մակրո մոդուլ և 2 մեգապիքսել խորության ցուցիչ։
Բայց սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը 5000 mAh մարտկոց է, նման համեստ բնութագրերով այն պետք է բավարար լինի երկու օրվա աշխատանքի համար:
Galaxy A02S-ը ստացել է նույն 6,5 դյույմանոց էկրանը և պլաստիկ պատյանը, բայց առանց մատնահետքերի սկաների: Պարզեցվել են նաև տեսախցիկները. հիմնականը 13 մեգապիքսել է և հին մոդելի նման 2 մեգապիքսել լրացուցիչ զույգ սենսորներ: Բայց նրանք չեն խնայել մարտկոցը. այստեղ նույնպես առկա է 5000 mAh մարտկոց, բայց լիցքավորման համար օգտագործվում է հնացած microUSB միակցիչ:
Այս սմարթֆոնները մինչ այժմ հայտարարվել են միայն եվրոպական շուկայի համար։ Galaxy A12 3/32 GB-ը կսկսի վաճառվել հունվարին՝ 179 եվրոյով, իսկ Galaxy A02S 3/32 GB-ը կհայտնվի ավելի ուշ՝ փետրվարին՝ 150 եվրոյով:
Սիրարփի Աղաբաբյան