«Նորից բանակի մասին»
Advertisement 1000 x 90

«Նորից բանակի մասին»

Նրանք, ովքեր կարծում են, որ պարբերական զորակոչով և մինչև հիսուն տարեկան քաղաքացիներից կազմված Զինված ուժերը և Քաղպաշտպանության ուժերը պետության կողմից պատերազմի (ռևանշիզմի) պատրաստվելու նպատակ ու տրամաբանություն ունի, խնդրում եմ ուսումնասիրել Շվեյցարիայի օրինակը, որը վերջին անգամ պատերազմել է 1848 թվականին։ Պետության լավ բանակը, պետության բարձր պաշտպանվածությունը դիվանագետի ձեռքի «զենքն» է բանակցություններում նպաստավոր դիրքերից խոսելու, սուվերենության և հանրության կողմից հռչակված արժեքներով ապրելու իրավունքի գրավականն է։

Մեր անկազմակերպվածության հիմնական պատճառներից մեկը ընդհանուր գործ անելու մշակույթի բացակայությունն է։ Լավ կազմակերպված և ամբողջ կյանքի ընթացքում պարբերաբար թարմացվող ծառայությունը կնպաստի, մեր` որպես հանրության, կրիտիկական իրվիճակներում համաձայնեցված գործելու ունակության զարգացմանը, ինչպես նաև հանրության մեջ արատավոր բարքերի կտրուկ նվազեցմանը։

Մինչև հիսուն տարեկան քաղաքացիներից ձևավորված զինված ուժերը նաև հնարավորություն է ձևավորման տարիքում գտնվող մեր 18-20 տարեկանների համար, երբ մարդը իր մասնագիտական ունակությունների ու գիտելիքների ձեռքբերման կարևորագույն փուլում է, կրճատել պարտադիր ծառայության ժամանակը դարձնել այն մեկ տարի, կամ մեկուկես տարի (գուցե վեց ամիս, հաշվելու հարց է) և/կամ այն տարկետել մի որոշ ժամանակով։ Մենք պիտի հնարավորություն տանք գալիք սերնդին ստանալ չընդհատվող կրթություն, զբաղվել մեզ այդքան անհրաժեշտ գիտությամբ։

#ՄտքերԲացերիՄասին

Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից:

Նորից բանակի մասին

Նրանք, ովքեր կարծում են, որ պարբերական զորակոչով և մինչև հիսուն տարեկան քաղաքացիներից կազմված Զինված…

Опубликовано Գարեգին Միսկարյան Воскресенье, 29 ноября 2020 г.



Նման նյութեր