«Հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք»․ Արամ Վարդևանյան
Advertisement 1000 x 90

«Հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք «խնդրանքներով» ինչ ասել է՝ արել եք»․ Արամ Վարդևանյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Որպես կանոն խոսքս միշտ կառուցում եմ առանց զգացմունքային արտահայտությունների այդ իսկ պատճառով՝ նոր եմ արձագանքում։ Հիմա հակիրճ․

1․ Երբ խոսում էինք, որ Նախագահ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Ձեր, հենց Ձեր՝ քաղաքական պատվերներ կատարող Դատախազներ՝ հող հանձնող վարչապետը սպառիչ պատասխանեց, որ Դուք <<խնդրանքներով>> ինչ ասել է՝ արել եք։ Հիմա հասկանալի է բոլորին, ինչի համար էիք ժամերով պայքարում, որ Քոչարյանը միայն մնա կալանքի տակ։ Հիմա հասկանալի է, որտեղից հայտնվեց աննա դանիբեկյանը և ինչի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցիք ԴՈՒՔ և ԽԼԵՑԻՔ գործը իրանից։ Պարզ է՝ <<խնդրել էին>>։

2․ Երբ կորոնավիրուսի ամենավտանգավոր շրջանում աննա դանիբեկյանը ԱՆՀԵՏԱՑԵԼ էր, ասում էինք քաղաքական հետապնդում է՝ դատախազները լուրջ դեմքով պնդում էին, որ չկա նման բան, սա պարզապես քրեական գործ է։ Լու՞րջ: Հիմա հասկանալի է, որ աննա դանիբեկյանին <<խնդրել էին>>՝ անհետանալ և ինքը ինչպես միշտ չէր մերժել։ Մասնագետների համար պարզաբանեմ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ աննա դանիբեկյանները կարող են մի հատ <<խնդրանքի>> պայմաններում մի քանի ժամվա մեջ վերադարձնել անձնագիրը, իսկ <<խնդրանքի>> բացակայության պայմաններում նույնիսկ դատական նիստ չանել և պահել ՆԱԽԱԳԱՀԻ կալանքի տակ։

3․ Երբ շատերը ասում էին, որ պատահական չի ընտրվել Արցախը ազատագրած, մեր ՀՈՂԵՐԸ պահած, ՇՈՒՇԻՆ ՊԱՀԱԾ Նախագահի կալանքի օրը՝ ՄԱՅԻՍԻ 8, Դուք դատախազներ՝ ոչ մի խնդիր չէիք տեսնում։ Հիմա բոլորին հասկանալի է, որ երևի <<կիրթ, կառուցողական>> ինչ որ մեկը <<խնդրել էր>> այդ օրը նշանակել դատական նիստ։ Նկատել եք, որ օրերը շատ հետաքրքիր են միշտ ընտրվում՝ Մայիսի 8 Քոչարյանի կալանքի հարց, նոյեմբերի 9-ը դրոշի օր – Շուշի հանձնել, նոյեմեբերի 25 Քարվաճառ հանձնել – Մոնթեի ծնունդ։

4․ Ես ամաչում եմ, որ ես իրավաբան եմ, իրավաբանական գիտությունների թեկնածու եմ և Դուք ևս ունեք նույն կարգավիճակը, Դուք և աննադանիբեկյանները։

Հ․Գ․ Ես իմ Հայրենիքի բոլոր Նախագահների նկատմամբ միշտ ունեմ և ունեցել եմ բացառիկ հարգանք։ Իսկապես կարդացեք Նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը․․․»

Որպես կանոն խոսքս միշտ կառուցում եմ առանց զգացմունքային արտահայտությունների այդ իսկ պատճառով՝ նոր եմ արձագանքում։ Հիմա…

Опубликовано Aram Vardevanyan Понедельник, 30 ноября 2020 г.



Նման նյութեր