«Ես ձեր փոխարեն մի քիչ Արցախի մնացած հողերից կուտեի ու մի տեղ կսատկեի…». Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Ես ձեր փոխարեն մի քիչ Արցախի մնացած հողերից կուտեի ու մի տեղ կսատկեի…». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.

«Այս օրերին մենք տեսնում ենք «հոգեդարձության շքերթ», որի ընթացքում բազմաթիվ հայտնի էակներ ասում են «կներեք մեզ, սխալվել ենք նիկոլին հավատալով»:

Եսիմ… Ես ու ընկերներս 2.5 տարի ասում էինք, փաստերով ապացուցում էինք, տո երգելով ու պարելով ձեզ հասկացնում էինք, որ աղետ է էդ մարդը, քայլող արհավիրք: Իսկ դուք թաքուն լավ էիք զգում, երբ մեզ հայհոյում էին:

Բայց սա չէ գլխավորը… Ձեր բոլոր իշխանություններին «հետույք մտնելու մեծ փորձառությունը» մեզ արժեցավ 5.000 հայրենակցի կյանք պատերազմում, 2.200 և գնալով ավելացող խլված կյանք կորոնավիրուսից, մեր փոքր հայրենիքի 80%-ի կորուստը ու մեր բոլորի կյանքից կորսված 2.5 տարի:

Դուք հիմա մեկ «կներեքով» փորձում եք ջնջել ու մոռացության տալ այս ամենը: Բայց ձեր ստորագրությունը նույնպես դրված է կապիտուլյացիայի պայմանագրի տակ: Ուղղակի մի տարբերությամբ: Եթե նիկոլը դա ստորագրելուց բունկեռում էր, դուք նույնիսկ էդ պահին իր հետույքում էիք: Այսինքն անմիջական մասնակցություն եք ունեցել դավաճանությանը:

Էսօր ձեզնից մեկը շատ զարմացավ, երբ փողոցում իր բարևող ձեռքը մնաց օդի մեջ: Այսուհետ այդպես է լինելու: Օդում կախված լուրերին վստահողների ձեռքը օդում էլ պետք է մնա:

Ես ձեր փոխարեն մի քիչ Արցախի մնացած հողերից կուտեի ու մի տեղ կսատկեի…»:

Այս օրերին մենք տեսնում ենք «հոգեդարձության շքերթ», որի ընթացքում բազմաթիվ հայտնի էակներ ասում են «կներեք մեզ, սխալվել…

Опубликовано Ռուբեն Մխիթարյան Четверг, 3 декабря 2020 г.



Նման նյութեր