Գյուղը երեք կողմից շրջափակման մեջ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խոզնավար ղեկավար Վարո Գրիգորյանը` անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստեղծված իրավիճակին:
«Հիմա սահմանը ուղիղ գծով մի կիլոմետր չկա, շատ մոտ է, նույնիսկ ճանապարհով, որ իջնում ես գյուղ, 600 հարյուր մետր էլ չկա հեռավորությունը: Անտանելի վիճակ է»,-ասաց նա և նշեց, որ հիմա միայն մի ճանապարհ ունեն, այն էլ ադրբեջանական կողմից դիտարկվող տարածք է:
«Մեզ համար դա վտանգավոր է լինելու: Գյուղը գնալով փոքրանալու է, սարսափելի վիճակ է լինելու, ո՛չ անասնապահություն կարող ես անել, ո՛չ էլ հողագործություն»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը և նշեց, որ հազար խոշոր եղջերավոր ունեն, իսկ հիմա հարց է, թե դրանց ոնց պահեն: