Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:
Այո, այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ունի լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն սույն նախագիծն ընդունելով՝ բարեփոխելու փոխարեն, 70 տարիների պատմություն ունեցող, փառավոր գիտական նվաճումների դարբնոցը միտումնավոր ոչնչացվում է և դա փաստ է:
Կարծում եմ սրա իրական դրդապատճառների մասին մենք դեռ կլսենք:
Պետք է փաստել, որ նախագծով առաջարկվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, իրավական առումով անհասկանալի է, իսկ գործառույթները սոսկ ձևական: Փաստ է, որ օրենքի ընդունումից հետո վերանալու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ողջ համակարգը:
Կազմաքանդելով այդ համակարգը չի ավելացվելու գիտական հաստատությունների ինքնուրույնությունը և ազատ գործելու հնարավորությունը, հակառակը, նախագծի կարգավորումները կաղապարում են գիտական հաստատությունների գործունեության շրջանակը:
Օրինակ, ինքնուրույն մագիստրոսական կրթություն կազմակերպելու հնարավորություն գիտական կազմակերպությունները չեն ունենալու, ինչը բավականին տարածված պրակտիկա է, իսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հենքի վրա գիտահետազոտական համալսարանի ստեղծման տեսլականի մասին կարող ենք մոռանալ:
Եկեղեցի, բանակ, Արցախ, առողջապահություն, կրթություն, այսօր արդեն գիտություն, որն է հաջորդ քայլը…..»
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերացվում է ՀՀ Գիտությունների ազգային…
Опубликовано Simon Babayan Пятница, 4 декабря 2020 г.