Gartner վերլուծական ընկերությունը հրապարակել է համաշխարհային շուկայում 2020-ի երրորդ եռամսյակի արդյունքները՝ սմարթֆոնների վաճառքի տեսակետից:
Սմարթֆոնների շուկայի համար 2020-ի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածն ավելի հաջող ստացվեց, քան առաջին վեց ամիսը, քանի որ արտադրողներն արդեն հարմարվել են համաճարակի պայմաններին:
2020 թվականի երրորդ եռամսյակում վաճառված սմարթֆոնների թվով լավագույն 5 ընկերությունները.
- Samsung 22%-80,8 մլն
- Huawei 14.1%-51.8 մլն
- Xiaomi 12,1%-44,4 մլն
- Apple 11.1%-40.5 մլն
- OPPO 8,2%-29,8 մլն
Նման պայմաններում քչերը կարող են վաճառքը պահել նախորդ տարվա ցուցանիշների մակարդակում: Օրինակ, Apple-ը ստիպված էր հետաձգել սմարթֆոնների ավանդական սեպտեմբերյան շնորհանդեսը հոկտեմբերին, այնպես որ iPhone 12-ի վաճառքի մեկնարկը չի ազդել երրորդ եռամսյակի վրա:
Թվում է, որ միայն Xiaomi-ն կարողացավ էապես ավելացնել իր բաժինը համաճարակի համատեքստում: Ընկերությունը վաճառել է 44,4 միլիոն սմարթֆոն՝ մեկ երրորդով ավելի, քան մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածում: Սա չինական ընկերությանը թույլ տվեց առաջին անգամ շուկայական մասնաբաժնով գերազանցել Apple-ին:
Samsung-ին հաջողվեց պահպանել աննշան աճ՝ ընդամենը գումարած 2.2%: Վաճառքների մնացած մասը տարեցտարի մնացել է նույն մակարդակի վրա կամ խորտակվել է մեծապես:
Սիրարփի Աղաբաբյան