«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն-
– իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին…….
– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը…..
– իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել….
– իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում …..
Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու…..
դե՝ ասեք, ասեք, ասեք……դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային»: