«Էսպիսի անամոթ ու ցինիկ դավաճանություն հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել». Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Էսպիսի անամոթ ու ցինիկ դավաճանություն հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր, Արցախի անկախության հռչակման օրը, Բաքուն ռազմական շքերթով ջնջելու է մեր արժանապատվությունը

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է։ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն եւ արցախցիների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Իսկ 2006 թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։

Սահմանադրության տեքստում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։

Եւ այսօր, Արցախի անկախության օրը, Բաքվում ռազմական շքերթով, Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ, կամրագրվի որպես Արցախի թուրքացման ու մեր արժանապատվության ոչնչացման օր։

Էսպիսի անամոթ ու ցինիկ դավաճանություն հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել։

#мрази»

Այսօր, Արցախի անկախության հռչակման օրը, Բաքուն ռազմական շքերթով ջնջելու է մեր արժանապատվությունը

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ…

Опубликовано Naira Zohrabyan Среда, 9 декабря 2020 г.



Նման նյութեր