Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր էջում գրում է.
Այո, չկան լավ ու վատ ժողովուրդներ, նրանք տարբեր են։ Նրանք լինում են նվաճող, կոտորող, կայսերական նկրտումներով, , լինում են նաև ինքնապաշտպանվող,արժանապատվություն ունեցող ,լինում են նաև խեղճուկրակ, կոտորվող, գաղթող,ազգային նպատակներ չունեցող ժողովուրդներ։ Այդ տարբեր ժողովուրդներն ունեն նաև իրենց յուրահատուկ, ազգին բնորոշող ասացվածքներն ու առածները։Դրանք, հաճախ հումորային են, երբեմն դաժան։Հատկապես,այս տարվա նոյեմբերի 9-ի համազգային նվաստացումից հետո, երևաց իրականում մեր ժողովրդին բնորոշ հիմնական հատկանիշը։Չեղավ համազգային ցասում, պարտության պատասխանատուի հեռացում։ Ավելին, ոչ միայն եղան հայրենիքի կորստի հետ հաշտվող և իրենց մանր-մունր գործարքներով զբաղվող անտարբերներ, այլև պարտությամբ և ազգային նվաստացմամբ հիացողներ։ Վերջիններս, դեռևս հազարավորների արյունը չչորացած, «չնկատելով» նաև օր-օրի մնացած հայրենիքի կորուստը, արդեն հաշվում են, թե թշնամու հետ առևտրական գործարքներից ինչ օգուտներ կստանան։Իրականում, մեր ժողովրդի գերակշիռ մասի համար, հայրենիքը միայն կենաց է, ուրիշ ոչինչ։ Մոտ ապագայում,Ադրբեջանի հետ, իրենց երազած քիրվայության իրականություն դառնալուց հետո, նորից կգաղթեն Բաքու, մի կտոր հացի ետևից, հաշվի չառնելով, 1919թ․ և 1990 թ․ հայերի ջարդերը։Իսկապես, «Որտեղ հաց՝ էնտեղ կաց» ասացվածքը տիպիկ բնորոշում է մեր ժողովրդին։ Եվ , բնավ կարևոր չի, թե այդ «հացը» պատգամավորի թե նախարարի, կամ այլ պաշտոնյայի աթոռն է, իրավապահի համազգեստը, օտար գործակալ լինելն ու թշնամու շահերին ծառայելը,Բաքուն, Ստամբուլը, թե այլ օտար ափեր։
ՈՐՏԵՂ ՀԱՑ՝ ԷՆՏԵՂ ԿԱՑ
Այո, չկան լավ ու վատ ժողովուրդներ, նրանք տարբեր են։ Նրանք լինում են նվաճող, կոտորող, կայսերական…Опубликовано Avetik Ishkhanyan Четверг, 10 декабря 2020 г.