Մի քիչ երկար ա ստացվել, բայց կարդացեք։
Ինձ ամեն օր ռեալ մարդկանցից ու կռված տղերքից ինֆո ա գալիս, որ առանց զրահաբաճկոնի են կռվել, որ ընկերներ են կորցրել զրահաբաճկոն չունենալու պատճառով։ Անհետ կորած ԺԱՄԿԵՏԱՅԻՆ զինծառայողների ծնողներն էլ էին դա ասում՝ մարտի են ուղարկել առանց բրոնիկի։ Հրամանատարն էլ ասում էր․ «Չենք տվել, որովհետև գեներալ Մակարյանից հրաման ենք ստացել»։ Ժամկետայինը հատուկ եմ նշում, որ չասեն՝ զինվորին ենք տվել, կամավորին չի հերիքել։ Չէ, զինվորին էլ չեք տվել, այ բեսեր։ Անգամ զինվորներ են եղել՝ ադրբեջանցիների դիակների վրայից են հանել, հագել…
Նորմալ զրահաբաճկոնի շուկայական արժեքը 20-30 հազար դրամ է։ Արտադրողից գնելու դեպքում, վստահաբար, ավելի էժան։ Շատ կոպիտ հաշվարկներով 45 հազարանոց բանակի համար ընդամենը 2 միլիոն դոլար էր պետք նորմալ ու թեթև զրահաբաճկոն ունենալու համար։ Դա զինվորական ֆորմա չի, որ ասես՝ կմաշվի, կփչանա։ Լավ, մոբով-բանով թող լինի 90 հազարանոց զորք. ընդամենը 4 միլիոն դոլար։
Կլորացնենք՝ 8 միլիոն դոլար էր պետք ողջ զորքին, այդ թվում՝ մոբին, երկուական զրահաբաճկոնով ապահովելու համար։ Դա էն առաջին բանն ա, որ պետք ա միշտ լինի։ Անկախ նրանից՝ դու ունե՞ս Սմերչ կամ Գրադ, թե չէ, զրահաբաճկոն ու սաղավարտ դու պարտավո՛ր ես ունենալ։
Չկար, չգտնվեց էդքան գումար զինվորի տարրական պաշտպանվածությունն ապահովելու համար։ Ասում են՝ նախկիններն էին թալանել…
Իսկ գիտե՞ք՝ նիկոլի կառավարման օրոք՝ 2018-ի ապրիլից մինչև 2020-ի մայիս, ինչքան պրեմիա են ստացել իշխանական որբերը։ Չգիտեք, կասեմ՝ 108 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ։ Դեռ էս վերջին ամիսներն էլ չհաշված։
Իսկ գիտե՞ք այս պատերազմում այդպես էլ օդ չբարձրացած ու հրթիռներ չունեցող 4 միավոր Су-30СМ-ի համար գերագույն գլխավոր դավաճանն ինչքան էր վճարել։ Չգիտեք, կասեմ՝ 90 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ: Սա՞ էլ էին նախկիններն արել, այ հողատու։ Թե՞ պետք էր ցույց տալ, որ միլիոնների զենք ես առել, բայց խաբեիր, չասեիր, որ առանց հրթիռի են դրանք, ու պատերազմում դրանից էնքան օգուտ եղավ, որքան «Էրատո» ջոկատից։
Հա, էրոտիկայից խոսեցիք, հիշեցի. առաջին նկարում հեղափոխության պահպանակներն են Հանրապետության հրապարակում, ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐՈՎ։ Իբր թե նիկոլի քամագն են պահպանում, մեկը լինի՝ սրանց պահի։
Երկրորդ նկարում՝ Էրատոյի լրբերն են՝ ինչ-որ անհայտ չոլերում, ֆուլ էկիպիռովկով՝ զրահաբաճկոն, սաղավարտ, ծնկակալներ, տակտիկական ակնոց և այլն, և այլն։
նիկոլն իրա թայֆին ամեն միջոցներով ապահովում ա քաղաքի կենտրոնում, իսկ զինվորների մարտական առաջադրանքի ա ուղարկում առանց տարրական պաշտպանիչ միջոցների։
Իր սելֆիների ու իր ձրիակերների պրեմիաների համար նա հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսեց, բայց այդպես էլ 8 միլիոն դոլար չգտավ զրահաբաճկոնների հարցն ընդմիշտ փակելու համար։ Կամ էլ զրահաբաճկոն լավ էր կար, ուղղակի գեներալը հրամայել էր չբաժանել…
Դե ասեք, որ սա դավաճան չի։ Դե ասեք, որ էս ամենը պլանավորված չէր։
Էս ամենից հետո մարդ առնվազն անմեղսունակ պետք ա լինի դրան սատարելու համար։
Արամ Գևորգյանի էջից:
Մի քիչ երկար ա ստացվել, բայց կարդացեք
Ինձ ամեն օր ռեալ մարդկանցից ու կռված տղերքից ինֆոյա գալիս, որ առանց զրահաբաճկոն են…Опубликовано Aram Gevorgyan Пятница, 11 декабря 2020 г.