«Պուշկով տղուն»՝ Ալբերտ Հովհաննիսյանին ու նրա հայրիկին՝ Արտակ Հովհաննիսյանին, բոլորս ենք ճանաչում։ Հենց նա էր, որ որդու զոհվելուց հետո իր մեքենան նվիրել էր ՊՆ-ին, ՊՆ-ն էլ թղթով-թամասով ընդունել էր այն, Արծրունն էլ այդ մասին գրառում էր արել իր էջում ու 78 հազար լայք հավաքել։ Իմ ունեցած 100 տոկոսանոց տեղեկություններով օրեր առաջ Ալբերտի հորը մեքենայի համար գույքահարկը վճարելու ծանուցում է գնացել… Ու քանի որ ինքն ահավոր համեստ մարդ ա, լուռ ու մունջ տարել, վճարել ա էդ գումարը…
Հիմա հարցս ձեզ, Արծրուն Հովհաննիսյան, որպես ՊՆ ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia, որպես գերատեսչություն՝ դուք ընդհանրապես ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ գործ եք անում դուք այս օրերին։ Ի՞նչ աստիճանի փնթի աշխատելաոճ ունեք, որ մի սիմվոլիկ մեքենայի հարց չեք կարողացել նորմալ լուծել։ Ես իրավունք ունե՞մ կասկածելու, որ այդ մեքենան հիմա ոչ թե ՊՆ-ի հաշվեկշռին է, այլ ինչ-որ մասնավոր անձ կայֆավատ ա լինում դրանով։ Ունեմ։ Եթե ՊՆ-ի հաշվեկշռին է, ինչո՞ւ է այդ մարդուն գույքահարկը վճարելու ծանուցում գնացել, ո՞վ կբացատրի։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ստեղ արի։ Էս էլ ա՞ նախկինների ձեռքի գործը։ Որ ՊՆ-ն ոտից գլուխ իմպոտենտ կառույց եք սարքել, շունը տիրոջը չի ճանաչում, ստե՞ղ էլ են նախկինները մեղավոր։ Լավ, դուք ընդհանրապես թասիբ ունե՞ք, ինչ-որ բան անելու ընդունա՞կ եք։ Պատերազմը խայտառակ ձևով պարտվեցիք, հարյուրավոր տեխնիկա թողեցիք թշնամուն նվեր, հիմա գյուղացուն եք մեն-մենակ թողել թշնամու դեմ պայքարում, Դավիթ Բեկ գյուղի գյուղապետը հեռախոսով խնդրում էր, որ կանոնավոր զորք ուղարկեն սահման, իրենք կամավորականներով այլևս չեն կարողանում պահել դիրքերը, ու հիմա էլ սա։ Ախր ոչ մի բանի պիտանի չեք, է։ Էնքան անպիտան եք, որ անգամ նման հանրային հնչեղություն ստացած իրադարձության թղթաբանություն չեք կարողանում ձևակերպել։ Կամ էլ զրահաբաճկոնների պես ինչ հնարավոր ա, մեջ-մեջ եք անում։ Հիմա ո՞վ ա թալանչին… Ձեր պատճառով զինվորն առանց զրահաբաճկոնի ա մնում թշնամու դիմաց, իսկ զոհված հերոսի հերն էսօր պետք ա մի բան էլ գույքահարկ վճարի՝ բանակին նվիրած մեքենայի համար։ Ես ձեր փոխարեն ամաչում եմ, լուրջ եմ ասում։ Գետինը մտնեք ավելի լավ ա, ձրիակերներ։
Նյութի աղբյուր՝
«Պուշկով տղուն»՝ Ալբերտ Հովհաննիսյանին ու նրա հայրիկին՝ Արտակ Հովհաննիսյանին, բոլորս ենք ճանաչում։ Հենց նա էր, որ որդու…
Опубликовано Aram Gevorgyan Пятница, 11 декабря 2020 г.