Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից.
«Առաջիկայում հստակ կդառնա, թե որտեղից է ազդակը և ինչու է հատկապես հիմա փորձ արվում ՀՀ քաղաքական օրակարգ բերել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։ Համոզված եմ․ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում Թուրքիան դնելու է հստակ նախապայմաններ։ Նախ և առաջ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դրանից բխող որևէ գործընթաց ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ հետապնդելուց։
Բոլոր հիմքերն ունեմ մտահոգվելու, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կհամաձայնի, բայց իրեն բնորոշ լղոզված մի ձևակերպմամբ կփորձի դա անել։ Այն է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը Սփյուռքի գործն է իսկ Հայաստանը կցուցաբերի «բարոյական» աջակցություն։
Սա՝ ի պատասխան այն հարցադրումներին, թե «էլ ինչ ունի անելու» գործող վարչախումբը և ինչու է պետք նրանից ժամ առաջ ազատվել»։
Առաջիկայում հստակ կդառնա, թե որտեղից է ազդակը և ինչու է հատկապես հիմա փորձ արվում ՀՀ քաղաքական օրակարգ բերել Թուրքիայի…
Опубликовано Spartak Seyranyan Воскресенье, 13 декабря 2020 г.