Ինչպե՞ս կարելի է այդ ծանրագույն բեռը վստահել մարդու, ով անգամ փոքրաթիվ անձնակազմ կառավարելու փորձ չունի
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարելի է այդ ծանրագույն բեռը վստահել մարդու, ով անգամ փոքրաթիվ անձնակազմ կառավարելու փորձ չունի

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր տեղեկացա, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը ներկայացրել է Իմ Քայլը խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը։

Գայանեն իհարկե իր կարողություններով տարբերվում է մյուս իմքայլականներից: Այս ընթացքում վստահաբար արել է ավելին, քան ֆեյսբուքում «վարչապետս», «գերագույն գլխավոր հրամանատարս», «NIKOOL», «ամենալավ քաղաքապետս» ոճի գրառումներ կատարելը։ Նա, որպես ավագանու անդամ իսկապես գործ է արել։

Բայց չեմ հասկանում երկու հանգամանք․ ինչպե՞ս կարելի է այդ ծանրագույն բեռը վստահել մարդու, ով անգամ փոքրաթիվ անձնակազմ կառավարելու փորձ չունի, իսկ հիմա պետք է աշխատի տասնյակ դպրոցների, մանկապարտեզների և բազմաթիվ այլ համայնքային կառույցների ղեկավարների հետ։

Եվ վերջապես․․․ ինչպե՞ս կարելի է համաձայնել այս իշխանության հետ անցնել ճանապարհ, անգամ քաղաքային մակարդակում, անգամ մի քանի ամիս ժամկետով։

Այս իշխանությունը լեգիտիմ չէ, ոտքից մինչև ուսերը․․․»։



Նման նյութեր