Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Ճգնաժամ՝ սահմանում:
ՀՀ քաղաքացիների (այդ թվում Արցախի) անվտանգության երաշխավոր պետության գործառույթների դադար: Անվտանգության զրոյի մոտ երաշխիք, սոցիալականը ձախողված էր, գումարվեց ֆիզիկականը: Արդյունքում շարունակաբար տարածքների և մարդկանց կորուստ, պետականության և սուվերենության փլուզում:
Լուծում:
Խնդիրներ չեն կարող լուծվել այն միջավայրում որտեղ առաջացել են: Հետևաբար, գործողություն ելակետային՝ փոխել ճգնաժամի պատճառ միջավայրը:
Այսինքն, առաջնային երկրի կառավարման ղեկավարի դերից Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացում: Անցումային՝ ճգնաժամային կառավարման ձևավորում:
Ցույցերում մարդկանց քանակը չի կարող սրա անհրաժեշտության չափման միավոր լինել: Դրա անհրաժեշտության փաստը ծագել է նոյեմբերի 9-ից:
Հաջորդիվ գործողություններ:
Մեկ: Բանակում կառավարելի վիճակ, զորքի մարտունակության գնահատում, տեղակայում սահմաններում, 20-30 տարիքի թիրախային խմբեր զինվորական գիտելիք ունեցողների մոբիլիզիցիա: 30-40 տարիքի նման գիտելիքի հետ առնչված թիրախային խմբերի ակտիվ վերապատրաստում: 40-50 թիրախային խմբերի պասիվ վերապատրաստում (շաբաթը մեկ): Աշխարհազորի իրավական հիմքեր և գործողությունների մեկնարկ:
Մեկ. մեկ: Սահմանների ինժիներատեխնիկական ամրակցում (զինվորը չի կարող սրա համար մաշացվել): Հատուկ նշանակության շին. պետական ընկերության ստեղծում:
Մեկ. երկու: Ռազմական արդյունաբերության տեխնոլոգիական հարցեր:
Երկու: Հարաբերությունների վերաձևակերպում Ռուսաստանի հետ, փոխադարձ վստահության և իրական ռազմավարական գործընկերության վերականգնում:
Երկու. մեկ: Ադրբեջանի հետ ուղղակի կապի հաստատում, հարցերը՝ սահմաններ, գերիներ, այլ:
Երեք: Փախստականներ և տեղահանվածների համար բնակարանային նոր ֆոնդի կառուցման մեկնարկ սահմանամերձ բնակավայրերում:
Չորս: Հաշմանդամ զինվորականների հոսպիտալի կառուցման մեկնարկ երկրի հարավում և հյուսիսում:
Հինգ: Հարաբերությունների ճշգրտում Իրանի, Վրաստանի և այլոց հետ:
Հինգ. մեկ: Տարածաշրջանային տնտեսական ծրագրերին մեր տարածքի մասնակցության դեպքում մեր ազգային շահերի սպասարկման առաջնահերթություն:
Ֆինանսներ՝ պետ բյուջեի 2021 եկամուտների առնվազն 10% վերահասցեագրում այս նպատակներին:
Այս ամենը հրատապ 2021 անելիքներն են:
Զարթնիր հայ ժողովուրդ, սրանից օրհասական վիճակ վերջին 25 տարում երբևէ չենք ունեցել»:
Ճգնաժամ՝ սահմանում:
ՀՀ քաղաքացիների (այդ թվում Արցախի) անվտանգության երաշխավոր պետության գործառույթների դադար:…Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 15 декабря 2020 г.