«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է հղի բժշկուհի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է հղի բժշկուհի. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ծննդկանը հղիության 7-րդ ամսում ենթարկվել է կեսարյան հատման, որի արդյունքում նախ՝ մահացել է պտուղը։

Պրոգրեսիվ շնչական անբավարարվածության պատճառով կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց վերջինիս վիճակը կտրուկ վատացել է․ արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ և պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Սակայն 40-ամյա կնոջ կյանքը փրկել չեն կարողացել։ Հղի բժշկուհին երեք երեխաների մայր էր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը, Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից հղի կին է մահացել։

«40-ամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք», – ասել է խոսնակը։

shamshyan.com