«Նիկոլի և պաշտպանության նախարարության հերթական մանիպուլյացիան». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլի և պաշտպանության նախարարության հերթական մանիպուլյացիան». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլի և պաշտպանության նախարարության հերթական մանիպուլյացիան

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Սյունիքի հատվածում Հայասատանից որևէ տարածք չի անցնում Ադրբեջանին…

Սա Նիկոլի իշխանության և նրա մանկլավիկ պաշտպանության նախարարի հերթական մանիպուլյացիան է, քանի որ այն տարածքները որոնք Նիկոլը նվիրում է Ադրբեջանին այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ շատ բնակավայրեր ոչ միայն դառնում են սահմանային, այլև այդ բնակավայրերը դառնում են ադրբեջանական զինուժի թիրապխ, որի հետևանքով դրանք շատ շուտով կարող են դառնալ անբնակելի…

Ստացվում է, որ ադրբեջանցիներին նվիրելով շատ կարևոր սահմանային հենակետեր, Նիկոլը Բաքվին հնարավորություն է տալիս այդ հենակետերից բավական խորը վերահսկել Հայաստանի տարածքը՝ նշանակետում պահելով այդտեղ գտնվող բազմաթիվ բնակավայրեր…

27 տարի ո՛չ Կապանը, ո՛չ Շուռնուխը, ո՛չ Խնձորեսկը ոչ էլ ևս 10 բնակավայր սահմանային և ադրբեջանցիների կրակի վտանգի տակ չեն եղել, իսկ հիմա, ազգադավ Նիկոլի պատճառով դրանք դարձել են ոչ միայն սահմանային, այլև շատ հասանելի ազերիների համար…

44 օր Նիկոլն ու ՊՆ-ն խաբեցին հասարակությանը, որ “հաղթում ենք” ու տարան երկիրը պարտության… Իսկ հիմա էլ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են դնում ու համոզում, որ որևէ արտառոց բան չկա, որ, օրինակ Շուռնուխ գյուղի կեսը անցնում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ կամ էլ Կապանի օդանավակայանից 200 մետր դեպի արևելք գտնվելու են ադրբեջանական բանակի հենակետերը…

Սա է դավաճան Նիկոլի Հայաստանը…»

Նիկոլի և պաշտպանության նախարարության հերթական մանիպուլյացիան

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Սյունիքի…

Опубликовано Gagik Hambaryan Пятница, 18 декабря 2020 г.



Նման նյութեր