Հայտնի Մաեստրո անունով ֆեյքը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի աշխատակցին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի Մաեստրո անունով ֆեյքը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի աշխատակցին

Ֆեյսբուքում գործում է հայտնի և բավականին մեծ լսարան ունեցող Մաեստրո/Maestro ֆեյք էջը այն գրանցվել է 2018 թվականի հուլիսի 29-ին և մոտ 2 տարվա ընթացքում հավաքել է ավելի քան 31 հազար հետևորդ։

Այս էջը ունի հստակ քարոզչական ուղղվածություն.  գովաբանում է իշխանություններին և թիրախի տակ պահում նախկին իշխանությանը։ Առավել մեծ քննադատման են ենթարկվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Այս էջի ետևում կանգնած է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ ղեկավարում է էջը Սուքիասյանի աշխատակից Հայկ Սարգսյան անունով մի երիտասարդ։

Բացահայտել այս ֆեյքի ով լինելը հնարավոր դարձավ հենց իր՝ Հայկ Սարգսյանի անփութության պատճառով։ 2019 թվականի հուլիսին ֆեյք Մաեստրո էջը մի լուսապատկեր էր հրապարակել (Screenshot), որում պատահաբար նաև երևացել է, թե ում ֆեյսբուքյան էջից է արվել սքրինշոթը։

Ինչպես տեսնում ենք Սլաքով նշված հատվածում հստակ երևում է այն օգտատիրոջ լուսանկարը, որի էջից արվել է սքրինշոթը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ