Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.
«Յուրաքանչյուրն իրավունք ունի որևէ հարցի մասին բարձրաձայնելու, քննարկում ծավալելու, տեսակետ հայտնելու, ինչպես նաև ամեն ոք իրավունք ունի ասվածի հետ չհամաձայնվելու: Սակայն, ոչ ոք իրավունք չունի սեփական կարծիքը պարտադրելու, ավելին՝ անհիմն գնահատականներ ու անպատշաճ որակումներ հնչեցնելու: Անկախ տարիքից, ստացած կրթությունից, պաշտոնից ու հասարակության մեջ ունեցած դիրքից, դա վկայում է դաստիարակչական մեծ բացի մասին: Ոչ ոք իրավունք չունի ջանքեր գործադրելու, որպեսզի իր իմացած-չիմացածը դատարկի դիմացինի ուղեղի մեջ: Կյանքում բաներ կան, որ ընտրում ենք մենք, նաև՝ նրանց, ում հետ շփվելը հաճելի է, ումից արժեքավոր բան ունենք սովորելու:
Ուշադիր ու զուսպ եղեք: Էսքան բան»:
Յուրաքանչյուրն իրավունք ունի որևէ հարցի մասին բարձրաձայնելու, քննարկում ծավալելու, տեսակետ հայտնելու, ինչպես նաև ամեն ոք…
Опубликовано Arshaluis Zurabyan Понедельник, 21 декабря 2020 г.