Հայաստանում վերջին օրերին դիզելային վառելիքի գները նվազել են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանում գործող բենզալցակայաններից, դեկտեմբերի 15-ին պրեմիում տեսակի բենզինն արժի 350 դրամ, ռեգուլյար տեսակինը` 330 դրամ, իսկ դիզելը` 320 դրամ` յուրաքանչյուր տեսակի համար էժանանալով մոտ 10 դրամով:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի տեղեկացմամբ` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նույնպես ամենօրյա մոնիթորինգերի արդյունքում ֆիքսել է դիզելային վառելիքի գնանկում: Գայանե Սահակյանը նշեց, որ դեռ շարունակում են շուկաների ամփոփ վերլուծություն իրականացնել և դիզելային վառելիքի գների նվազման պատճառների ու հետազոտությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն առաջիկա օրերին: