Վերջերս շատ գրառումներ են աչքովս ընկնում Նոր Տարի նշել չնշելու թեմայով. Մի բան ինձ շատ բարկացրեց, որի պատճառով անում եմ այս գրառումը
Advertisement 1000 x 90

Վերջերս շատ գրառումներ են աչքովս ընկնում Նոր Տարի նշել չնշելու թեմայով. Մի բան ինձ շատ բարկացրեց, որի պատճառով անում եմ այս գրառումը

«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վերջերս շատ գրառումներ են աչքովս ընկնում Նոր Տարի, տոնածառ, նշել, չնշել թեմայով։ Մի բան ինձ շատ բարկացրեց, որի պատճառով անում եմ այս գրառումը։ Ես ինքս շատ եմ սիրում Նոր Տարին, ինքս ամեն տարվա դեկտեմբերի 1-ից սպասում եմ այն օրվան, թե երբ եմ իմ երեխաների հետ զարդարելու տոնածառը։

Ինձ համար դա ամենահեքիաթային օրն է ամբողջ տարվա ընթացքում, ամենանվիրական ու համախմբող։ Բայց այս տարի մի տեսակ չի էլ ձգում ինձ այդ օրը ու նույնիսկ չեմ էլ սպասում։ Բայց…….

Այո ճիշտ է շատ սխալ է Հանրապետության հրապարակում տոնածառ դնելը, սխալ է որևէ տոնակատարություն նշելը։ Բայց մարդկանց, ովքեր ունեն փոքրեր իրենց տանը պարտադրել ու ասել չի կարելի, արդեն մի տեսակ սխալ եմ համարում։ Այս ամենը դնենք մի կողմ։

Հիմա հարց եմ ուզում տալ մեզ, ինքս ինձ և նաև բոլորիդ .

Արդյո՞ ք այս 5000 անմահ մեր հերոսները գիտեին, որ իրենք 2021-ին տոնածառ չէին տեսնելու։

Արդյո՞ ք արցախցիները գիտեին, որ իրենք այլևս իրենց տներում չէին տեսնելու այդ տոնածառը։

Արդյո՞ ք սյունեցիները գիտեին, որ բավական չէ չէին տեսնելու տոնածառը, դրան գումարած այրելու էին իրենց տները ու դպրոցները։

Չգիտեմ այս հարցերի շարքը ինչքան կարելի է մեծացնել, քանի որ նույնիսկ չգիտեմ էլ թե դավաճանը էլ ինչեր է մեզ համար նախապատրաստել։

Ես չգիտեմ 2022 -ին կլինի Հայաստանի Հանրապետությունը, կլինենք մենք, կլինեն մեր տները ու հենց այդ պատճառով ես իմ երեխաների համար զարդարելու եմ տոնածառը՝ իմ տան ՏՈՀՄԱԾԱՌԸ։

Այո ու իմ տուն եմ բերելու հադրութեցի փոքրիկներին, ովքեր կունենան իրենց անհատական տոնածառի խաղալիքը։ Իրենց ու իմ երեխաների հետ զարդարելու եմ տոնածառը ու մի փոքրիկ տոն եմ սարքելու այդ երեխաների ու իմ տան փոքրերի համար։

Ոչ իմ երեխաները և ոչ էլ այդ արցախցի երեխապերը ոչնչով մեղավոր չեն, որ մենք մեծերս չգնաահատեցինք մեր ունեցածը։ Նրանք մեղավոր չեն, որ մի խումբ դավաճաններ վաճառեցին իրենց հայրենիքն ու իրենց տունը։

Հ. Գ. Ու հանկարծ չհամարձակվի որևէ մեկը ասի, որ ես հայրենասեր չեմ, կամես չեմ հասկանում կատարվածը և կամ նման բաներ»։



Նման նյութեր