Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ
Քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստընկերությամբ լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապանյանի հետ։
Շատերին է հայտնի իմ վերաբերմունքը կրոնանական կառույցների նկատմամբ։ Հարգանք տածելով հավատացյալների և կրոնական տարբեր կառույցների՝ եկեղեցիների, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու( ՀԱԵ) նկատմամբ, ինքս չեմ եղել կրոնական հավատացյալ, նաև աթեիստ, կողմ լինելով աշխարհիկ պետության հայեցակարգին։
Սակայն, իմ վերաբերմունքը ՀԱԵ-ի նկատմամբ էականորեն փոխվեց, մեր ազգային խայտառակությունից, պարտությունից, Արցախի կորստից հետո։ ՀԱԵ-ն ցույց տվեց, իր իսկապես ազգային, արժանապատիվ կառույց լինելը։ ՀԱԵ-ի հոգևորականներ, Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա -ի,Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դիրքորոշումները՝ հայրենիքը թշնամուն նվիրած վարչապետի հրաժարականը պահանջելով, ցույց տվեցին, որ ՀԱԵ-ն իսկապես ազգային ,նաև առավել պետական մտածողության տեր կառույց է, քան, ՀՀ այլ, իրական պետական կառույցները՝ կառավարություն, ԱԺ։
Արժանապատվության և համարձակության օրինակ է ծառայում նաև Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը, ով չսեղմեց հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի ձեռքը։ Իսկ Միքայել եպիսկոպոս Աջապանյանի տրամաբանական, արժանապատիվ , նաև քաղաքական խոսքը, քննություն չի բռնում, մեր բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչների մտքի սնանկության և հարմարվողականության հետա»։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ
Քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստընկերությամբ լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը Շիրակի թեմի…Опубликовано Avetik Ishkhanyan Вторник, 22 декабря 2020 г.