Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.
«Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին
Ու դա անում են լուրջ դեմքով: Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.
- Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:
- ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։
- ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:
- ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:
- Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
- Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:
Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել:
Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:
Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն…»:
Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին
Ու դա անում են…
Опубликовано Suren Sargsyan Среда, 23 декабря 2020 г.