Google Chrome բրաուզերի մշակողները սմարթֆոնների համար Google Assistant ձայնային օգնականի գործառույթ են ներդրել դրանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով AndroidPolice-ը:
Տեխնոլոգիան եկել է փոխարինելու հին ձայնային որոնումը Chrome-ում: Վերջինս օգտվողների կողմից այնքան էլ սիրված չէր` բազմաթիվ սխալների պատճառով: Օրինակ` ռուսերենով ձայնով տեղեկատվություն գտնելու փորձի ժամանակ, եթե սմարթֆոնում որպես համակարգային անգլերենն էր ընտրված, խնդիրներ էին առաջանում:
Google Assistant-ի վրա հիմնված ձայնային որոնումը կարելի է ակտիվացնել Chrome 87-ում: Բրաուզերի որոնման տողում միացման համար հարկավոր է chrome://flags/#omnibox-assistant-voice-search մուտքագրել եւ վերագործարկել ծրագիրը: