Նահանջեցինք՝ գյուղում թողնելով Միշա պապիկին. կտրականապես հրաժարվեց դուրս գալ գյուղից և որդին՝ Գեղամը, մնաց իր հետ… մտածում էի՝ ոնց են թուրքերը դաժանաբար սպանել նրանց, բայց… Անհավանական լուսավոր պատմություն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նահանջեցինք՝ գյուղում թողնելով Միշա պապիկին. կտրականապես հրաժարվեց դուրս գալ գյուղից և որդին՝ Գեղամը, մնաց իր հետ… մտածում էի՝ ոնց են թուրքերը դաժանաբար սպանել նրանց, բայց… Անհավանական լուսավոր պատմություն

Տիգրան Վարագը գրում է. Իմ համար պատերազմի ամենածանր դրվագը կապված էր Մոխրենես գյուղի ու Միշա պապիկի հետ։ Միշա պապիկենց ընտանիքին ճանաչում էի մեր արշավներից, նույնիսկ մնացել ենք իրենց տանը 2013 թ․-ին եւ բախտի բերմամբ կամ հակառակը պատերազմի ընթացքում գյուղի միակ բնակիչն իմ ծանոթ պապիկն էր։

Նույնիսկ էդ նեղ մաջալին հասցրեցինք նկարվենք, որպես հուշ։ Չնայած դժվար էր հավատալ, որ էդ նկարները հրապարակվելու են մի օր։ Երեկոյան մթնշաղին թշն ամին հասել էր գյուղի մատույցներին երբ գյուղացիք կապ հաստատեցին գեներալի հետ և նա ասաց, որ դուրս գանք գյուղից, որ օգնություն չի գալու։

Տողն արդեն թուրքերի ձեռն էր եւ առաջանում էին մեր ուղղությամբ։ Մենք սարերով նահանջեցինք դեպի Տումի, գյուղում թողնելով Միշա պապիկին, ով կտրականապես հրաժարվել էր դուրս գալ գյուղից և իր որդուն՝ Գեղամին, որը մնաց հոր հետ։ Ամեն օր մտքիս մեջ էր, ճիշտն ասած այժմ էլ մտածում եմ,

որ նահանջ հրամանի փոխարեն մեզ դիրքավորեին ու զի նեին, մենք կարող էինք պահել գյուղը մինչև օգնություն կգար, սակայն սա առանձին պատմություն ա։ Ամեն օր մտածում էի ոնց են թուրքերը դաժանաբար սպ անել նրանց։

Գեղամն էր անընդհատ աչքիս առաջ գալիս, իմ համար ինքն էս պատերազմի ամենալուսավոր կետն էր։ Գեղամն ամենահետաքրքիր ու օրինակելի կերպարն էր, որին հանդիպել եմ ամբողջ պատերազմի ընթացքում։ Գլխիցս դուրս չէին գալիս նրա բառերը, որ ասում էր — էս կողմերում թուրք չի եղել երբեք, չի էլ կարա մտնի մեր գյուղ, էս բնությունը մեզնից լավ ոչ մեկ չգիտի։ Մեկ էլ հենց նոր իմացա, որ երկուսն էլ ողջ են ու արդեն Ստեփանակերտում են։ Դեռ հավատս չի գալիս, բայց դա հաստատ ա:))))) վայ Գեղամ, Գեղամ, օգտագործել ա բնության իմացությունը)))):



Նման նյութեր