«Երբ որ «մեր այս կինոն» վերջանա, այն պետք է ունենա տիտրեր. «մեր կինոյի» ամենավերջում լավ մեծ տառերով, կգրվի՝ «конец»». Արտյոմ Մարկոսյան
Advertisement 1000 x 90

«Երբ որ «մեր այս կինոն» վերջանա, այն պետք է ունենա տիտրեր. «մեր կինոյի» ամենավերջում լավ մեծ տառերով, կգրվի՝ «конец»». Արտյոմ Մարկոսյան

Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին։

«Երբ որ «մեր այս կինոն» վերջանա ( բայց դա, իմ կարծիքով, շատ շուտ չի լինի՝ սա, ավելի շատ, սերիալի է նման ), կինոյի կանոններին համաձայն, այն, նույնպես, պետք է ունենա տիտրեր։

Բայց, ի տարբերություն սովորական ֆիլմերի, «մեր կինոյի» դեպքում, տիտրերը կլինեն ստանդարտից դուրս երկար՝ շաաատ երկար…շա՛տ.

Գլխավոր ռեժիսոր, ռեժիսորի օգնականներ, գլխավոր դերակատարներ, դերակատարներ, սցենարիստներ, պրոդյուսերներ, ադմինիստրատորներ, նկարիչ, գրիմ, մասսովշիկներ, տասսովշիկներ եւ այլն եւ այլն ու անվերջ եւ այլններ…

Տիտրերի վերջին հատվածում, էլի կինոյի կանոններին համաձայն, ինչպես սովորաբար լինում է, փոքր տառերով կսկսվի «в эпизодах» բաժինը, որը, սակայն, կներառի ավելի մանր տառերով՝ շաաատ մանր տառերով, գրված ընդամենը մեկ բառ՝ «ժողովուրդ»…

Դե, բնականաբար, «մեր կինոյի» աաամենավերջում, լաաավ մեծ տառերով, կգրվի.

КОНЕЦ»,- գրել է նա։



Նման նյութեր