«Դու ուզու՞մ ես աղքատ լինել…». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Դու ուզու՞մ ես աղքատ լինել…». Հովհաննես Ավետիսյան

Մոտիվացնող:

Մարտաս առաջին դասարան է: Կարդալ է սովորում, նեղվում էր, թե բա դժվար է, չեմ ուզում:

Ասում եմ, բոլորի համար էլ դժվար է, շատ որ անես կհեշտանա: Ասում եմ, եթե չսովորես աղքատ ես լինելու:

Ասում է, աղքատն ինչ է:

Ասում եմ աղքատը թույլն է, աղքատը հաճախ է սոված մնում, աղքատը հագուստ և այլ իրեր չի կարողանում գնել, աղքատը խեղճն ու անօգնականն է, նա վատ է ապրում:

Երեխային աղքատության նյութական մասն եմ հիմնականում բացատրել` վեց տարեկանին ընկալելի լինելու համար: Այլապես, աղքատությունը ավելի լայն հասկացություն է, ու դա, օրինակ, ներառում է նաև ոգին, ինչի բացակայությունն էլ դավաճանության ու ազգադավության պատճառ է հանդիսանում:

Բացտրելուց հետո հարց եմ տալիս: Դու ուզու՞մ ես աղքատ լինել: Ասում է` ոչ:

Դե ուրեմն սովորիր, շատ սովորիր, սովորիր, որ ուժեղ լինես:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:

Մոտիվացնող:
Մարտաս առաջին դասարան է: Կարդալ է սովորում, նեղվում էր, թե բա դժվար է, չեմ ուզում:
Ասում եմ, բոլորի համար էլ…

Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 29 декабря 2020 г.



Նման նյութեր